Քաղաքական12:45, 18 Դեկտեմբեր 2023
Բլինքենի ու Ֆիդանի միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Քննարկվել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Քննարկվող հարցերի թվում են եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, Թուրքիային F֊16 կործանիչների տրամադրման խնդիրը և համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Ֆիդանը կոչ Է արել ԱՄՆ֊ին օգտագործել իր ազդեցություն Իսրայելի վրա և ընդգծել Իսրայելի` բանակցությունների սեղանին նստելու անհրաժեշտությունը։
Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների՝ Ֆիդանը Բլինկենի հետ հեռախոսազրույցում նշել է, որ իրավիճակը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում վատթարանում է Իսրայելի հարձակումների պատճառով։
Հանդիպման առնչությամբ գրավոր հայտարարություն է տարածել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նշվել է, որ երկու նախարարները շարունակել են քննարկումները Իսրայել-Համաս հակամարտության վերաբերյալ՝ շեշտը դնելով հումանիտար հարցերի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |