Տնտեսական16:46, 19 Դեկտեմբեր 2023
Ռեկորդ Թուրքիայից Իսպանիա արտահանումների ծավալում

Թուրքիայի արտահանողների խորհրդի կողմից թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն՝ 2023-ի 11 ամիսների ընթացքում Թուրքիայից արտահանված ապրանքների ծավալն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 233 մլրդ դոլար:
Ընդ որում, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն գրանցել է 0.7 տոկոսի աճ: Սակայն այլ է պատկերը կոնկրետ Իսպանիա արտահանված ապրանքների ծավալի դեպքում:
Թուրքիայից Իսպանիա մատակարարումների ընդհանուր ծավալը 2023-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է ավելի քան 8.5 մլրդ դոլար, որն այդ երկիր իրականացված արտահանումների տեսանկյունից բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է:
Վերոնշված ցուցանիշների արդյունքում Իսպանիան դարձել է Թուրքիայից ամենաշատ ապրանք գնած 8 երկրներից մեկը:
Նշենք, որ այդ երկրների մեջ, ըստ հերթականության, տեղ են գտել նաև Գերմանիան՝ շուրջ 17 մլրդ, ԱՄՆ-ն՝ ավելի քան 11 մլրդ, Միացյալ Թագավորությունը՝ ավելի քան 10 մլրդ 400 հազար, Իտալիան՝ ավելի քան՝ 10 մլրդ 200 հազար, Ֆրանսիան՝ շուրջ 9 մլրդ, Իրաքը՝ ավելի քան 8 մլրդ 700 հազար և Ռուսաստանի Դաշնությունը՝ ավելի քան 8.5 մլրդ դոլարով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |