Քաղաքական11:37, 20 Դեկտեմբեր 2023
Թուրքիայի փոխնախագահը մեկնել է Ադրբեջան
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն մեկնել է Բաքու, որտեղ մասնակցել է «Թուրքիայի հարյուրամյակի համագործակցության և համերաշխության հարթակի» կողմից կազմակերպված «Գործարար աշխարհի հանդիպում» ծրագրին։
Ծրագրի շրջանակում ունեցած ելույթում նա, ուշադրություն հրավիրելով երկկողմ բարձր մակարդակի այցերի հաճախակիությանը, նշել է, որ 2023-ին 3 անգամ հանդիպել են երկու երկրների նախագահները։
Ինչպես նաև, որ դեկտեմբերի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Բաքու է այցելել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, իսկ դեկտեմբերի 20-ին այցելելու է նաև առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
Յըլմազն ընդգծել է նաև Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն աշխատում են երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու ուղղությամբ։
Այդ համատեքստում Թուրքիայի փոխնախագահը ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2022-ի առևտրաշրջանառության ծավալները։
Ըստ այդմ՝ 2022 թ․-ին այն կազմել է 6,5 մլրդ դոլար, իսկ 2023-ի առաջին 11 ամսվա ընթացքում՝ 6,7 մլրդ դոլար։
«Երկու երկրների նախագահները որպես թիրախ սահմանել են 15 մլրդ դոլարը»,-ասել է նա։
Թուրքիայի փոխնախագահը կարևորել է նաև «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) կողմից Թյուրքական ներդրումային ֆոնդի ստեղծումը։
Յըլմազը նաև անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին հիշեցնելով 44 օրյա պատերազմի և դրանից հետո ստեղծված իրավիճակի մասին։
«Քանի դեռ արտատարածաշրջանային մի շարք տարբեր նպատակներով միջամտություններ չեն եղել, քանի դեռ այս տարածաշրջանում գտնվող երկրները զարգացրել են իրենց համագործակցությունը՝ գերիշխող դարձնելով խաղաղությունը, անդորրը, դա լինելու է տարածաշրջանում բոլորի օգտին։ Դա նշանակում է բոլորի համար բարօրություն, բոլորի համար զարգացում։ Կովկասում առաջիկա տարիներին ոչ թե պատերազմներից, բախումներից այլ նախագծերից, բարօրությունից, առևտրից, զարգացումից ենք ավելի շատ խոսելու և դրանից էլ տարածաշրջանում բոլորն օգտվելու են»,-նշել է նա։
Նշենք նաև, որ Ադրբեջան կատարած այցի շրջանակում Յըլմազը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Ալի Ասադովին և խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
Նման նախաձեռնությամբ են հանդես եկել «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունների ղեկավարները:
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով, դրանք փոխադարձության սկզբունքով կմեկնարկեն առաջիկա օրերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Հրապարակված ցանկում ընդգրկված են այն երկրները, որոնց անձնագրեր ունեցողները կարող են այցելել տարբեր երկրներ առանց մուտքի վիզայի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |