Քաղաքական10:41, 20 Դեկտեմբեր 2023
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում

Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
Նախարարները երկու երկրների միջև բարձր մակարդակի զինվորական ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո համատեղ հայտարարություն են տարածել։
Հայտարարությունը վերաբերել է ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային հարցերի, մասնավորապես, անվտանգության և ջրային շրջանների շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին։
«Կողմերը այս բանակցությունների արդյունքում հավատարիմ են մնացել էլ ավելի առաջընթաց գրանցել երկու երկրների միջև առկա հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և շարժվել համապարփակ ու ինստիտուցիոնալ ճանապարահով։ Այս ուղղությամբ ընդգծվել է կողմերի համատեղ ուժեղ քաղաքական կամքը»։
Նշենք, որ հանդիպումների ընթացքում մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում քննարկումներ են եղել նաև կոնկրետ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարին վերաբերող հարցեր։
«Կողմերը երկու երկրների միջև անվտանգային համագործակցության շրջանակներում քննարկել են ՔԲԿ-ի կողմից ձևավորվող սպառնալիքները»։
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել «Զարգացման ճանապարհ» նախագծի և դրա կյանքի կոչման համար անհրաժեշտ քայլերի շուրջ։
Վերոնշյալ նախագծով Իրաքից Թուրքիա հասնող երկաթուղային և ցամաքային կապուղին Ստամբուլի Բողազիչի շրջանով Ասիան տեսականորեն պետք է կապի Եվրոպայի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |