Ռազմական15:16, 21 Դեկտեմբեր 2023
Թուրքիան մտադիր է գնել Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրած կործանիչները
Բուլղարիայում գործող «bulgarianmilitary.com» և միջազգային ռազմական նորություններ հրապարկող լրատվական կայքը հոդված է հրապարակել Թուրքիայի կողմից ամերիկյան և եվրոպական արտադրության կործանիչների գնման ցանկությունից հրաժարվելու մասին:
Հոդվածում հնարավոր է համարվել այն, որ Թուրքիան հրաժարվի «F-16» և «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերման իր մտադրությունից՝ դրանց փոխարեն նախընտրելով Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրության «JF-17 Thunder» կործանիչները:
«Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում տևական ժամանակ է, ինչ վայրիվերումներ են և այդ իրավիճակը հանգեցրել է անհամաձայնության Թուրքիայի՝ ԱՄՆ-ից գնում կատարելու նպատակների հարցում: Եվ որպես արդյունք Թուրքիան ցանկացել է «Typhoon» կործանիչներին հասնելու համար դաշինքներ ստեղծել, որն էլ սակայն բախվել է Գերմանիայի արգելանքին»,- նշվում է հոդվածում:
Այնուհետև նշվում է, որ տարածվում են լուրեր, թե Թուրքիան մտածում է արդեն ձեռք բերել «JF-17 Thunder» կործանիչները:
Հիշեցնենք, որ ելնելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերին հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները:
Նա նաև ընդգծել էր, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Իսպանիան և Մեծ Բրիտանիան արդեն տվել են իրենց համաձայնությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |