Քաղաքական10:40, 29 Դեկտեմբեր 2023
Սիրիայի քրդական ուժերի հրամանատարը կոչ է արել միջատել՝ Թուրքիային զսպելու համար

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչվող Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) առաջնորդներից Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) միջազգային հանրությանն ուղղված կոչով է հանդես եկել:
Մասնավորապես սոցիալական էջում տարածած գրառման մեջ Քոբանին դիմել է միջազգային հանրությանը՝ միջամտելու թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
«Այսօր թուրքական ագրեսիան, որն ընդլայնվել է հյուսիսային և արևելյան Սիրիայում գտնվող ենթակառուցվածքների ու քաղաքացիական կառույցների թիրախավորմամբ, վտանգավոր է դարձել:
Քաղաքացիական անձանց մեծ կորուտների պատճառ հանդիսացող այս լարվածությունը նշմարում է նոր ոչնչացման քաղաքականություն որդեգրելու մասին:
Թուրքիային կոչ ենք անում կենտրոնանալ իր ներքին հարցերի վրա և դրանք լուծել սեփական սահմանների ներսում:
Մեր ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու պարտավորությամբ կոչ ենք անում միջազգային հանրությանը զսպել Թուրքիային և միջամտել՝ տարածաշրջանում կայունություն պահպանելու համար»:
Բացի այդ, Քոբանին ահանգստացնող ազդակ է համարել այն, որ միջազգային հանրության և մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները լռում են:
«Մենք վստահում ենք միջազգային կոալիցիայի հետ ունեցած համաձայնագրերին՝ իրավիճակի սրումն ու մեծ պատերազմի բռնկումը կանխելու հարցում»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ԶՈՒ-ն Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ-սուր» ռազմագործողության ընթացքում 12 զինվոր էր կորցրել, ինչից հետո Թուրքիան ուժեղացրել էր ռազմագործողությունները Սիրիայում ու Իրաքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |