Քաղաքական11:18, 08 Հունվար 2024
Թուրքիան ԱՄՆ-ից F-16-երի գնման հարցում վերջնական լուծում է պահանջում
Հունվարի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MiT) պետ Իբրահիմ Քալընը և Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքը:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հիմնվելով իր դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա, հայտնել է, որ հանդիպման ընթացքում համապարփակ ձևով քննարկվել է երկու երկրների միջև առկա հարաբերությունները:
Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռք բերման հարցին, ինչի համատեքստում էլ Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պահանջում է F-16-երի գնման գործըթացի հանգուցալուծում, ապա նշել, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ վերջնական որոշումը Թուրքիայի խորհրդարանինն է:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ:
Այս համատեքստում Ֆիդանը նշել է Գազայում անհապաղ հրադադարի հաստատելու և այնտեղ անխոչընդոտ հումանիտար օգնության հասցնելու անհրաժեշտությունը:
Ապա նաև ուշադրություն հրավիրել Իսրայելի կողմի Գազայում իրականացվող գործողությունների վրա:
«Իսրայելի հետզհետե աճող ագրեսիան սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»,-ասել է Ֆիդանը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Պաղեստինի և Իսրայելի միջև մեկ պահ առաջ մեկնարկեն երկու առանձին պետության ստեղծման շուրջ բանակացությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |