Ռազմական16:45, 09 Հունվար 2024
Թուրքիայի ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունը «ASELSAN»-ն է
Թուրքական «Listelist.com» մեդիանախաձեռնության կողմից արդատրանքի շրջանառության ծավալների հիման վրա կազվել է Թուրքիայում 10 խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը:
Ցանկում առաջին տեղը զբաղեցնում է 1974-ին հիմնված «ASELSAN» ընկերությունը: Նշվում է, որ այն այժմ իր արտադրության ծավալներով գերազանցում է ոլորտի այլ տեղական ընկերություններին:
«ASELSAN»-ի շուկայական արժեքը կազմում է 217.24 մլրդ լիրա (թուրքական դրամական արժույթ) (72.480.387 դոլար), այն ունի 9.000 և ավելի աշխատող, իրականացրել է շուրջ 100 մլն լիրա (3.340.110 դոլար) արժողությամբ հետազոտական և նորարական ծրագրեր:
Ընկերության մաքուր եկամուտը կազմում է 11.9 մլրդ լիրա (4.008.132 դոլար):
«ASELSAN»-ին հաջորդում է 1986-ին ստեղծված «Baykar» ընկերությունը՝ 2022-ի շրջանառության 26.15 մլրդ լիրա (8.684.286 դոլար) ծավալով:
Իսկ երրորդ տեղում «Roketsan» ընկերությունն է՝ 22 մլրդ լիրա (7.348.242 դոլար) ընդհանուր ծավալով:
Նշենք նաև, որ «Roketsan»-ը պլանավորում է արտահանման ծավալները հասցնել 1 մլրդ դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |