Քաղաքական15:06, 09 Հունվար 2024
Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ՝ Բլինքենին հանգամանքներն են ստիպել մեկնել Թուրքիա

Թուրք վերլուծաբան Մեհմեդ Քանջըն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության համար վերլուծություն է հրապարակել։ Այն վերաբերել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Անկարա կատարած այցին և այդ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ունեցած հանդիպմանը:
«Բլինքենի այցը Թուրքիա: ԱՄՆ-ն համակերպվու՞մ է իրողությունների հետ» հարցադրում վերնագրով վերլուծության մեջ լրագրողը հիմնականում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի համատեքստում Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել Իսրայելին աջակցելու իր քաղաքականությունը փոխել, ինչը փաստել է Բլինքենի Ստամբուլ ժամանելուն պես ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Մեթյու Միլլերի սոցիալական ցանցում կատարած գրառումը:
Մեթյուն մասնավորապես ընդգծել էր, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կարևոր դաշնակից է, ինչպես նաև այն, որ այդ երկիրը մեծ դեր ունի թե Գազայում ընթացող բախումների աշխարհագրության ընդլայնումը կանխելու և թե տարածաշրջանային անվտանգային խդիրները լուծելու հարցում:
Քանջըն նշել է, որ Բլինքենի այցը կարելի է վերլուծել՝ այն բաժանելով 3 մասի:
Դրանցից առաջինը Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող հարձակումների հետևանքով առաջացած իրավիճակն է:
Երկրորդը F-16-երի գնման և արդիականացման ծրագիրն է, Ադրբեջան-Հայաստան բանակցությունները, Իրաքին ու Սիրիային վերաբերող հարցերը և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:
Իսկ երրորդը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի տեսանկյունից տարածաշրջանին Ռուսաստանի դեմ տրամադրելու գործընթացը, ինչի շրջանակներում է Շվեդիայի անդամակցության, ինչպես նաև միջազգային շուկաներ ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը:
Նա համոզմունք է հայտնել նաև, որ ԱՄՆ-ը մտահոգվում է Գազայում ընթացող պատերազմի՝ մասնավորապես դեպի Լիբանան հնարավոր ընդարձակմամբ:
Լրագրողի վերլուծության և գնահատականների հիման վրա թուրքական մեդիայում շրջանառվում է այն միտքը, որ Բլինքենին հանգամանքներն են ստիպել այցելել Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |