Տնտեսական16:16, 09 Հունվար 2024
Թուրք տնտեսագետ․ «2024-ին իրականացվելու է կոշտ դրամավարկային քաղաքականություն»

Թուրք տնտեսագետ, քաղաքական գործիչ, ակադեմիկոս Ըշըն Չելեբին խոսել է 2024 թվականին Թուրքիայի տնտեսության վիճակի և նպատակների մասին։
Տնտեսագետը նշում է, որ մինչ աշխարհը ճնշված է ռեցեսիայից, Թուրքիայում առաջին պլան են մղվում գնաճի դեմ պայքարում ձեռնարկվելիք քայլերը։ Չելեբիի խոսքերով Եվրամիությունը ուղիներ է փնտրում այս ռեցեսիայից դուրս գալու համար։
Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի համար 2024-ին կանխատեսում է աճ 3%-ով։
Թուրքիայի համար, որն իր արտահանման գրեթե կեսը իրականացնում է Եվրամիության երկրներ, ԵՄ-ի համար շահավետ է դուրս գալ ռեցեսիայից և հաղթահարել այն։ Տնտեսագետի խոսքերով պետք է կիրառվեն պետական միջոցներ, որպեսզի օտարերկրյա կապիտալների հոսք լինի և այդտեղ արտադրության և արդյունավետության բարձրացումը կարևոր է, քան երբևէ։
Թուրքիայում արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ եղել է 1%-ից ցածր։ Չնայած շխարհում ապրանքների գները նվազել են 25%-ով, բայց արտահանումը կազմել է 255 մլրդ դոլար։ Դա նշանակում է, որ եթե ապրանքների գները նվազել են 25%-ով, ապա արտահանման աճ է գրանցվել արժեքային և քանակական առումով։
Արտահանման հարաբերակցությունը, որը նաև չի ծածկում ներմուծումը աճել է մինչև 70% և դա պետք հասցնել 80%-ի։
Նրա խոսքերով 1-2 տարվա ընթացքում տնտեսությունը կարող է որոշակի հավասարակշռության հասնել դրամանական նվազման միջոցով։ Իրական խնդիրը կայանում է արտադրության և արդյունավետության բարձրացման մեջ։ Թուրքիան պետք է տեխնոլոգիաներ փոխանցի, ինչպես տեսնում եք Չինաստանը, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Ճապոնիան արտադրելով մեծ տեխնոլոգիաներ հասել են արտադրական արդյունավետության։Նրանք ստեղծել են զարգացման նոր ներուժ ԱՄՆ-ի և ԵՄ սահմաններից դուրս։ Ըստ այդմ տնտեսագետը նշում է, որ Թուրքիան չպետք է դրանից անմասն մնա։
Չելեբին մասնավորապես նշել է, որ 2024-ին իրականացվելու է կոշտ դրամավարկային քաղաքականություն և լինելու է դժվար տարի։ Նա տարբեր կերպ է գնահատել առաջիկա և դրան հաջորդող 6 ամիսները և հավելել, որ գնաճը մարտ, ապրիլ և մայիս ամիսներին կհասնի մինչև 70%։ Իսկ մնացյալ 6 ամսիներին կանխատեսվում է, որ գնաճը կնվազի մինչև 36%։ 2023-ին տարբեր ոլորտներում գրանցվել են թանկացումներ և անհրաժեշտ է կիրառել այն մեխանիզմները, որոնք կնվազեցնեն այն թանկացումները, որոնք առաջացնում են կյանքի ծախսեր։
Տնտեսագետը առաջարկում է, թանկացումների կասեցման համար անուղակի հարկերը բարեփոխում։ Նախևառաջ առաջարկում է նվազեցնել հարկերի դրույքաչափերը, հատկապես դիզվառելիքի և բենզինի վրա։
«Կարծում եմ, որ Թուրքիայում գնաճի հիմնական պատճառը դեֆիցիտն ու բյուջեն է։Ենթադրվում է, որ այն կծածկվի հարկերի հավաքագրման և անուղակի հարկերի հաշվին»,- նշել է տնտեսագետը։
Բյուջեի դեֆիցիտը հաստատուն է և կազմում է շուրջ 600 մլրդ լիրա։ Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե ուզում ենք նվազեցնել կյանքի ծախսերը, ուրեմն պարենային գները պետք է ցածր լինեն գնաճի մակարդակից և պետք է բարեփոխումներ կատարվեն անուղղակի հարկերի մասով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:

Փորձագետները նշում են, որ այս քայլը կարող է հանգեցնել կիտրոնի գների կտրուկ անկման։

Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրների առողջապահության նախարարների 5-րդ նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |