Քաղաքական10:54, 10 Հունվար 2024
Թուրք լրագրող․ «Թուրքիան թևակոխել է վտանգավոր ժամանակահատված»

Թուրք լրագրող, հաղորդավար Ֆաթիհ Ալթայլըն անդրադարձել է Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում տեղի ունեցած դանակահարությանը:
Նա առաջ է քաշել մի սցենար, ըստ որի՝ իմամին (հոգևոր առաջնորդ) և մզկիթի համայնքի անդամներից մեկին դանակահարած անձը կարող էր լինել սիրիացի, իսկ դանակահարված անձինք մահացած, ապա հռետորական հարց ուղղել. «Գործընթացն ինչպիսի՞ն կլինի այս պարագայում»:
Թուրք լրագրողը հույս է հայտնել, որ իրավիճակի սրացումներ չեն սկսվել և չեն սկսվի:
Ըստ ամենայնի, նա նկատի է ունեցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմագործողությունները, որոնք վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո ավելի էին սաստկացել:
«Հույս ունեմ, որ չի սկսվել, եթե սկսվել է նույնիսկ չեմ զարմանա»,-ասել է նա:
Ալթայլըն հավելել է, որ այն ինչ տեղի է ունենում անկայունացնող և անկայունացվող երկրներում, այժմ սկսել է տեղի ունենալ Թուրքիայում:
Իսկ մզկիթի դանակահարությունը որակել ցուցիչ այն բանի, որ Թուրքիան թևակոխել է վտանգավոր ժամակահատված:
Թուրք լրագրողը նաև մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ նամազից (ամենօրյա աղթոք իսլամում) հետո մզկիթում հնչել է «Մի՛ քնեք մուսուլմաններ, համախմբվե՛ք Իսրայելի դեմ» խոսքերը, ինչին էլ հաջորդել է հարձակումը, որն էլ ավարտվել է դանակահարությամբ:
Իսկ հարձակում իրականացնող անձը, ով այնուհետև ձերբակալվել է ոստիկանների կողմից, դանակահարությունն իրականացրել է «Ալլահ ու Աքբար» և «Անիծյալ Իսրայել» կոչերի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ մզկիթում դանակահարությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 8-ին:
Դանակահարության էին ենթարկվել մզկիթի իմամ Գալիփ Ուստան և մզկիթի համայնքի անդամ Բիլալ Էրդեմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |