Ռազմական16:00, 11 Հունվար 2024
Թուրքիայի ռազմական և ավիացիոն արդյունաբերության արտահանման ծավալները հասել են 5․5 մլրդի

«Թուրքիայի արտահանողների միությունը» (TIM) հրապարակել է Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության վերջին տարիների արտահանման ցուցանիշները։ Նշվում է, որ ռազմական և ավիացիոն ոլորտում անցյալ տարի արտահանումը կազմել է 4․4 մլրդ, իսկ նոյեմբերն հասել է 4․8 մլրդի և սահմանել նոր ռեկորդ։ Ընդհանուր առմամբ, 2023-ին արտահանման ցուցանիշը կազմել է 5․5 մլրդ անցյալ տարվա համեմատ գրանցելով 27% աճ։ Նշվում է, որ 2023-ին նախատեսված էր արտահանման ծավալները հասցնել 6 մլրդի։
Հրապարակված տվյալների համաձայն՝ արտահանվել են անօդաչու թռչող սարքեր, զրահամեքենաներ, ծովային պլատֆորմներ, զենք ու զինամթերք։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar»-ը անցյալ տարի Սուդյան Արաբիայում ստորագրել է Թուրքիայի Հանրապետության ամենամեծ պաշտպանական և ավիացիոն արտահանման պայմանագիրը։ «AKINCI» բայրաքթարների արտահնման համար 8 երկրի հետ համաձայանգրեր են ստորագրվել։ Անօդաչու թռչող սարքերի` «BAHA»-ի և մասնավորապես «TOGAN»-ն անօդաչու թռչող սարքի առաջին արտահանումն իրակացվել է Աֆրիկա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |