Տնտեսական12:33, 11 Հունվար 2024
Պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանմամբ Թուրքիան զբաղեցնում է 2-րդ տեղը

Գերմանիայի Մյունխենի համալսարանին առընթեր Լայբնիցի տնտեսական հետազոտությունների իսնտիտուտը (IFO) Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պատվերով զեկույց է պատրաստել, որտեղ ուսումասիրվել են ռուսական պատժամիջոցները խախտող երկրները, այդ թվում է նաև Թուրքիան։
Նշվում է, որ Եվրամիության կողմից որպես պատժամիջոց սահմանված բազմաթիվ ապրանքներ Ռուսաստան են արտահանվում 3-րդ երկրների, այդ թվում Թուրքիայի կողմից։
Զեկույցի համաձայն՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանմամբ 1-ին տեղում Չինաստանն է, իսկ 2-րդ տեղում Թուրքիան։ Նշվում է, որ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների տակ գտնվող և ՌԴ արտահանվող ապրանքների 13%-ը անցնում է Թուրքիայի տարածքով։ Իսկ 2021-ին ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից առաջ այդ ցուցանիշը եղել էր 3%։
Ըստ հրապարակված տվյալների՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների 61%-ը ՌԴ ներմուծվում է Չինաստանից, իսկ այս ցուցանիշը 2021-ին կազմել էր 31%։
IFO-ի փոխտնօրեն Ֆեոդորա Տետիի նշմամբ՝ Չինաստանից ՌԴ արտահանման աճը մասամբ կարելի է բացատրել տեղական արտադրության ուժեղացմամբ։ Սակայն Հայաստանից և Թուրքիայից ՌԴ կատարված արտահանման ծավալների անսապասելի և ուժեղ աճը մեծացնում է պատժամիջոցների գերազանցման կասկածները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, հատկապես Թուրքիայից, ԱՄԷ-ից և Չինաստանից՝ պատճառաբանելով, որ նրանք խախտում օգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |