Տնտեսական15:08, 11 Հունվար 2024
Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալները կրճատվել են 30%-ով

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն զրուցել է թուրք լրագրող Քեմալ Օզթյուրքի հետ: Նախարարը զրույցի ընթացքում պատասխանել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի ֆոնին Թուրքիա-Իսրայել առևտրաշրջանառության ծավալներին առնչվող հարցին: Այնմասնավորապես վերաբերել է Թուրքիայից Իսրայել ուղարկվող նավերին:
«Թուրքիայի նավահանգիստներից իսրայելական նավահանգիստներ ուղարկվող նավերի հարցը շատ է քննարկվում և դրանց հետ կապված տարբեր թվեր են նշվում, բայց կարծում եմ, որ ամենաճիշտ թվերը Ձեր նախարարությանն են: Թուրքիայից օրական քանի՞ նավ է գնում Իսրայելի նավահանգիստներ»,- հարցրել է լրագրողը։
Ի պատասխան Ուրարօղլուն նշել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը Թուրքիայի նավահանգիստներից Իսրայել է ուղարկվել 701 նավ:
«Դա նշանակում է օրական 8 նավ: Այս թվերն ամբողջացնում են թե մեր երկրից ուղիղ Իսրայելի նավահանգիստ և թե տրանզիտներով (երրորդ պետության միջով) մեր նավահանգսից Իսրայել գնացող նավերի քանակը»,-հավելել է նա:
Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյոք ճիշտ են հասարակության շրջանում տարածվող այն լուրերը, որոնց համաձայն՝ օրական ավելի շատ նավ է ուղևորվում Իսրայել, թուրք նախարարը պատասխանել է այսպես.
«Մենք կարիք չունենք այստեղ որևիցե մեկին մոլորեցնելու: Նավերի երթևեկությունն արդեն տեսանելի է ամբողջ աշխարհի համար: Այստեղ գաղտնիք, վերապահում չկա: Հայտնում եմ հստակ թվերը. օրական 8 նավ»:
Նշենք, որ թուրք նախարարը պատասխանել է նաև լրագրողի այլ հարցերի, որոնք ներառում են ավելի մանրամասն և վիճակագրային տեղեկություններ:
Ըստ այդմ՝ 2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայից Իսրայել ուղարկված ապրանքների ընդհանուր ծավալը նվազել է 30 տոկոսով: Նախկին 2.8 մլն տոննայի փոխարեն իրականացվել է 1.9 տոննա ապրանքի արտահանում:
Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև բռնկված լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո Թուրքիայից Իսրայել ուղարկված ընդհանուր առմամբ 701 նավից 480-ը Իսրայելի նավահանգիստներ են հասել առանց տրանզիտի, իսկ 221-ը տրանզիտով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:

Փորձագետները նշում են, որ այս քայլը կարող է հանգեցնել կիտրոնի գների կտրուկ անկման։

Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրների առողջապահության նախարարների 5-րդ նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |