Հասարակական10:53, 11 Հունվար 2024
Հազարավոր ներգաղթյալներ լքում են Թուրքիան

Թուրքիայում բնակություն հաստատելու իրավունք ստացած օտարերկրացիների թիվը 2023-ին 2022-ի համեմատ նվազել է: Մեկ տարվա կտրվածքով գրանցված տարբերությունը կազմում է 247.000 մարդ:
Թուրքիայից հեռացած օտարերկրացիների թիվը ևս բավականին մեծ է, այն կազմում է 214.000:
Թուրքական մամուլում տեղ գտած տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակության թույլտվություն ստացած օտարերկրացիների թիվը 2011-ի դրությամբ կազմում էր շուրջ 200.000:
Սակայն նույն տարում Սիրիայի ներսում սկսված ռազմական բախումների հետևանքով նրանց թիվը Թուրքիայում սկսել էր ավելանալ:
Նշվում է, որ տարեկան այդ մարդկանց թիվն ավելացել է 50.000-ով և 2016-ին կազմել 460.000:
Ապա, ավելի մեծ տեմպերով աճելով, 2017-ին կազմել 593.000, 2018-ին՝ 856.000, իսկ 2019-ին՝ 1.101.000, որն այդպիսի առաջին ցուցանիշն էր:
Սակայն 2020-ին Covid 19 համաճարակով պայմանավորված համալսարանների և դպրոցների հեռահար ուսուցման, ինչպես նաև աշխատատեղերում աշխատանքի հեռավար իրականացման պատճառով օտարերկրացիների թվում արդեն նվազման տեմպեր էին նկատվում:
Չնայած այս իրավիճակին 2021-ը եղել է Թուրքիայում ամենից շատ բնակության թույլտվություն տրամադրելու տարի: Այդ տարի ավելի քան 420.000 օտարերկրացու տրամադրված թույլտվությունների շնորհիվ նրանց թիվը հատել էր 1 մլն-ի շեմը:
Իսկ 2022-ին ի վերջո հասել էր իր գագաթնակետին՝ կազմելով 1.354.000-ի:
Նշենք, որ նախկինում առկա նման աճից հետո այժմ գրանցվող նվազման միտումները Թուրքիայում համարվում են ռեկորդային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը տվյալներ է հրապարակել, թե որքան բաժանորդի կոմունալ ծառայություն է կասեցվել պարտքերը չվճարելու համար։

Ըստ ՀԹԿՀ-ի փոխվարչապետի՝ տաքսի ուղղաթիռի ծառայությունն իրականացվում է երկու երկրների միջև փոխադրումները հեշտացնելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Նիստում կարևորվել է PKK-ի զինաթափման մասին Օջալանի կոչի կատարումը։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |