Տնտեսական15:10, 11 Հունվար 2024
Թուրքիայի արտահանման ծավալները գրանցել են ռեկորդային ցուցանիշ

«Թուրքիայի արտահանողների միության» (TIM) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան 2023-ին արտահանման ծավալների ռեկորդ է սահմանել` հասցնելով այն 256 մլրդ դոլարի։ Աղբյուրի նշմամբ՝ 2023-ի նպատակը եղել է արտահանման ծավալները հասցնել 255 մլրդ դոլարի, իսկ 2024-ի համար սահմանվել է այն հասցնել 267 մլրդ դոլարի։
Նշվում է, որ ամենաշատ արտահանումը կատարվել է Ստամբուլից և կազմել է շուրջ 94 մլրդ 895 մլն։ 2-րդ ամենաշատ արտահանումը կատարվել է Քոջաելիից՝ 18 մլրդ 727 մլն, իսկ 3-րդը կատարվել է Բուրսայից՝ կազմելով 16 մլրդ 202 մլն։
Հրապարակված տվյալների համաձայն` վերոնշյալ 3 նահանգներից արված արտահանման ցուցանիշը կազմել է ընդհանուր արտահանման 51․1%-ը, իսկ մնացած 78 նահանգներից արտահանումը կազմել է 48․9% կազմելով 125․1 մլրդ։
Նշվում է, որ Թուրքիան ամենաշատ արտահանումն իրակացարել է Գերմանիա, ԱՄՆ և Իրաք։ Արտահանման ծավալները աճել են 113 երկրներում, իսկ 66 երկրում գրանցվել է արտահանման ռեկորդ։
Մոտ 50 երկրում Թուրքիայի արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Ամենաշատ արտահանումը իրակացավել է ավտոմոբիլային ոլորտից, որին հաջորդում են քիմիական նյութերն ու տեքստիլը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:

Փորձագետները նշում են, որ այս քայլը կարող է հանգեցնել կիտրոնի գների կտրուկ անկման։

Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրների առողջապահության նախարարների 5-րդ նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |