Տնտեսական14:49, 12 Հունվար 2024
Գերմանական խոշոր ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում

Թուրքիայի խոշորագույն մետալուրգիական կազմակերպություններից մեկը՝ Galva Metal-ը, և Գերմանիայում պողպատի արտադրությամբ զբաղվող «Wuppermann Gmbh»-ը, հունվարի 8-ին ավարտեցին իրենց համագործակցությունը, որը տևել էր 10 տարի։ Այդ մասին հայտնել է «Galva Metal»-ի նախագահ Թոլգա Քիսաջիքօղլուն։
«Մեր համագործակցությունը գերմանական պողպատ արտադրող Wuppermann Gmbh-ի հետ ավարտվեց մեր գործընկերոջ բաժնետոմսերի 35%-ի գնմամբ», - նշել է Քիսաջիքօղլուն՝ հավելելով, որ բաժանման հիմնական պատճառը ընկերության ապագայի վերաբերյալ իրենց տարբեր հայացքներն են։
Այդպիսով գերմանական խոշոր ընկերությունը դադարեցրել է իր տասնամյա գործունեությունը Թուրքիայում։
Աղբյուրը նշում է, որ Թուրքիայում պողպատի արտադրությունը 2023թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.1%-ով՝ հասնելով 30.5 մլն տոննայի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |