Տնտեսական18:01, 15 Հունվար 2024
Իսպանիան 2023-ին Թուրքիայից ամենաշատ արտահանում իրականացրած 8-րդ երկիրն է

«Թուրքիայի արտահանողների միության» (TIM) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան ավելացնում է արտահանման ծավալները դեպի Եվրամիության (ԵՄ) առաջատար երկրներ` մասնավորապես Իսպանիա։
Նշվում է, որ 2022-ին Թուրքիայից Իսպանիա արտահանման ծավալները գրանցել են ամենաբարձր ցուցանիշը՝ կազմելով 9 մլրդ 266 մլն դոլար։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիան 2023 թվականին Թուրքիայից ամենաշատ արտահանում իրականացրած 8-րդ երկիրն է և նրա մասնաբաժինը Թուրքիայի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 3․6%:
Նշվում է, որ ամենաշատ արտահանումն Իսպանիա իրականացվել է ավտոմոբիլային արդյունաբերությունից՝ շուրջ 2 մլրդ 439 մլն, որին հաջորդում է տեքստիլ արդյունաբերությունը՝ 2 մլրդ 254 մլն դոլար, այնուհետև քիմիական արտադրանքը, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա և այլն։
Ամենաշատ արտահանումն իրականացվել է Ստամբուլից (3մլրդ 919մլն), Բուրսայից (1 մլրդ 84 մլն), Քոջաելից և Իզմիրից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |