Քաղաքական17:24, 15 Հունվար 2024
Ըստ թուրք վերլուծաբանի՝ ԱՄՆ-ն կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում

Թուրք հոդվածագիր Թալաթ Աթիլլան, անդրադառնալով Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերին, նշել է. «Ըստ փորձառու քաղաքական վերլուծաբանների՝ ԱՄՆ-ն ոչ հեռու ապագայում մի քանի ռազմավարական քայլերով կրկին կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում»։
Իրաքի հյուսիսում գտնվող «Մագիլ-կողպեք» օպերացիայի տարածքում գտնվող հենակետային գոտի ներթափանցելու փորձ արած քուրդ զինյալների հետ բախումներում ընթացքում սպանվել էր 9 թուրք զինվոր։
Հասարակության կարծիքն այն է, որ այդ հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ն։ Ֆաթիհ Փորթաքալը հարձակումից անմիջապես հետո իր գրառման մեջ որպես կազմակերպիչ մատնանշել է ԱՄՆ-ին։
Աթիլլան հոդվածում հիշեցրել է նաև 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ի ունեցած դերի մասին, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և գյուլենականներին ցուցաբերած օժանդակության մասին։
Հոդվածագիրը մեկ պարբերությամբ հիշատակել է նաև Հայաստանի անունը՝ մասնավորապես նշելով․ «ԱՄՆ-ն զորավարժություններ է անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Իսրայելի և Հայաստանի բանակների և PKK-YPG ահաբեկչական կազմակերպության հետ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |