Քաղաքական17:09, 15 Հունվար 2024
Իսրայելի վարչապետի նախկին կուսակից. «Էրդողանը Իսրայելին վերաբերվում է որպես թշնամի պետության»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախկին կուսակիցներ, նախարար Գիդեոն Սաարը և Յոավ Գալանտն անդրադարձել են հունվարի 14-ին Թուրքիայի ֆուտբոլի սուբերլիգայի խաղարկության շրջանակներում «Antalyaspor-Trabzonspor» ֆուտբոլային հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին:
Նախարարները մասնավորապես դատապարտել են թուրքական ոստիկանության կողմից «Antalyaspor»-ի իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Ջեհեզկելի ձերբակալությունը:
Սաարը նման քայլը դիտարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվող հակաիսրայելական քայլերի շրջանակներում:
«Սա ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսրայելին վերաբերվում է որպես թշնամի պետության»,-ասել է նա:
Բացի այդ, իսրայելցի նախարարը Թուրքիային մեղադրել է Կիպրոսում ապրող հույներին էթնիկ զտման ենթարկելու մեջ և հայտարարել, որ Թուրքիայի դեմ պետք է բողոք ներկայացվի՝ արդարադատության միջազգային դատարան:
«Իսրայելը պետք է մտածի Թուրքիայի դեմ միջազգային արդարադատության դատարան բողոք ներկայացնելու մասին՝ հյուսիսային Կիպրոսի բռնազավթման, կիպրոսցի հույների նկատմամբ էթնիկ զտման իրականացման, հյուսիսային Սիրիայի բռնազավթման, ինչպես նաև քրդերի նկատմամբ էթնիկ զտման իրականացման հիմունքներով»:
Նշենք, որ իսրայելցի ֆուտբոլիստը ձերբակալվել էր հունվարի 14-ին Թուրքիայի ֆուտբոլի սուպերլիգայի շրջանակներում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի 68-րդ րոպեին:
Նա մեղադրվում է «Հանրությանը ատելության և թշնամանքի դրդելու» մեջ: Ավելի ուշ նրա նկատմամբ կալանավորման որոշում էր կայացվել, որը սակայն կարչվել էր:
Ի վերջո Ֆուտբոլիստի նկատմամբ կայացվել էր արտաքսման որոշում:
Սագիվ Ջեհեզկելին, ով նաև հանդիսանում Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, գոլի հեղինակ դառնալուց հետո մարզադաշտի տեսախցիկների մոտ պարզել է իր ձեռքը, որի վիրակապի վրա եղել է հետևյալ գրությունը «100 օր 7.10» և «Դավիթի աստղի պատկերը» (Իսրայելի դրոշի վրա գտնվող նշան-խմբ.):
Նման գրառմամբ ֆուտբոլիստը հանդես էր եկել ի աջակցություն Պաղեստինի Գազայի հատվածում գտնվող իսրայելցի գերիների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |