Քաղաքական10:32, 17 Հունվար 2024
Թուրքիան և Ճապոնիան կհամագործակցեն Գազա հումանիտար բեռներ հասցնելու հարցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպել է ճապոնացի իր գործընկերոջ՝ Կամիկավա Յոկոյի հետ:
Արտգործնախարարության շենքում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Ֆիդանը նշել է, որ Յոկոյի հետ անդրադարձել են Գազայի հարցի շուրջ երկու երկրների միջև առկա համագործակցությանը վերաբերող հարցերի:
«Այս ուղղությամբ երկկողմ, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմակողմանի հարթակներում ունեցած մեր համագործակցությունը շարունակելու ենք: Բացի այդ, նրանց հետ որոշում ենք կայացրել համագործակցել Գազա հումանիտար բեռներ հասցնելու հարցում»,-ասել է նա:
Ֆիդանը նաև իր ցավակցությունն է հայտնել 2024-ի տարեսկզբին հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ հանդիսացած երկրաշարժի և Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում տեղի ունեցած վթարի կապակցությամբ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև թուրք-ճապոնական գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գործարկմանը: Ըստ այդմ՝ համալսարանը կգործարկվի 2024-ի ընթացքում:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ համալսարանը երկու երկների համագործակցությունն ավելի բազմաոլորտային դարձնելու հնարավորություն է ապահովելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք պաշտոնյաններին ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահը, հանիպումը տևել է 3 ժամ։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացն անդարադրձել է հայ-թուրքաական հարաբերություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությունը, համատեղ տնտեսական զարգացման ծրագրերը և էներգետիկ ու ենթակառուցվածքային նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |