Քաղաքական16:59, 17 Հունվար 2024
Թուրքական TRT-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել ամերիկյան հայտնի պարբերականների հոդվածները

Թուրքական «TRT» լրատվամիջոցն անդրադարձել է ամերիկյան «Foreign Affairs» հայտնի հանդեսի «Սուպեր ուժ, որն ինքն իր վրա կասկածում է» վերանգրով Թուրքիային գովերգող և Անկարայի հեղինակությունը բարձրացնող հոդվածին։
Ըստ հոդվածի՝ չնայած, որ ԱՄՆ-ն թիվ 1 գերտերությունն է աշխարհում այնումաենայնիվ Վաշինգտոնը «ի դեմս Թուրքիայի՝ ունի մրցակից»։ Հրապարակման մեջ զետեղված են Թուրքիային գովերգող և Անկարայի հեղինակությունը բարձրացնող մտքեր։
«Աշխարհի նոր դինամիկան գնահատելու համար մի կողմ թողեք Չինաստանին ու Ռուսաստանին և նայեք Թուրքիային: Այն ղեկավարվում է ուժեղ և հանրաճանաչ առաջնորդի կողմից: Այն մշտապես մարտահրավեր է նետում Միացյալ Նահանգներին, նույնիսկ երբ ամերիկյան կողմերը պահանջներ է ներկայացվում ամենաբարձր մակարդակներում»,- նշված է հոդվածում։
«TRT-ն» նաև անդրադարձել է ամերիկյան մեկ այլ հայտնի պարբերականի՝ «National Interest»-ի՝ «Եկել է միջին ուժերի ժամանակւ» վերնագրով հոդվածին։ Հեղինակը գրել է, որ Թուրքիան փոխել է իր արտաքին վեկտորը և այլևս «չի խոնարհվում» ԱՄՆ-ի և այլ երկրների ճնշումների առաջ։
«Թուրքիան վերածվում է ավելի անկախ և ինքնավստահ դերակատարի Մերձավոր Արևելքում»,- նկատում է պարբերականը։
Ուշադրություն է հրավիրվել Թուրքիայի վերջին գործողություններին Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Աֆրիկայում, ինչպես նաև Ուկրաինա-Ռուսաստան և Պաղեստին-Իսրայել հարաբերություններում ակտիվ դերակատարությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |