Քաղաքական16:53, 23 Հունվար 2024
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետը մեկնել է Իրաք

Հունվարի 23-ին Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MİT) պետ Իբրահիմ Քալընը մեկնել է Իրաք:
Քալընը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլլաթիֆ Ռեշիդի և վարչապետ Մուհամմեդ Շիյա էս Սուդանիի հետ: Բացի այդ, նա հանդիպումներ է ունեցել մի շարք շիայական, սուննիական խմբավորումների և Իրաքի թուրքմենների ներկայացուցիչների հետ:
MİT-ի պետը կողմերի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում հստակեցում է կատարվել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստան բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ պայքարում Թուրքիա-Իրաք համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և դրա Իրաքի վրա ունեցած ազդեցությանը:
Թուրքական մեդիայում այցը որակվել է որպես ծայրահեղ կարևոր և այն պայմանավորվել է երկու երկրների միջև ահաբեյչության դեմ պայքարի հարցում ծագած տարաձայնություններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |