Քաղաքական11:11, 24 Հունվար 2024
«Anadolu»․ «F16-երի վաճառքը հապատասպանում է ԱՄՆ-ի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի շահերին»

Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցը համարել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ պետությունների, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազգային շահերին համապատասխան:
Գործակալությունը նման ինֆորմացիայի աղբյուր նշում է որպես ԱՄՆ նախագահականի պաշտոնատար անձանցից մեկին, ում անունը չի հաղորդվում:
«Սա (F-16-երի վաճառքը) մեծացնելու է ՆԱՏՕ-ի ներսում միասին աշխատելու կարողությունը և համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային շահերին: Օտար երկրներին զենքի վաճառքի հարցում կոնգրեսը կարևոր դեր ունի և այս հարցի շուրջ մենք աշխատում ենք կոնգրեսի հետ»,-ասել է աղբյուրը:
Հիշյալ տեղեկությունը թուրքական մեդիայում հայտնվել է խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օերնքի նախագծի վավերացումից հետո:
Այն մեկնաբանել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ X-ում (Twitter) կատարած գրառմամբ․
«ԱՄՆ-ը գնահատում է թուրքական խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության հաստատման որոշումը: Շվեդիայի անդամակցությունը դաշինքն ավելի ուժեղ և բոլոր ժամանակներից ավելի միասնական կդարձնի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |