Տնտեսական14:20, 24 Հունվար 2024
Թուրքիայի արտահանման ծավալները հասել են շուրջ 256 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Ստամբուլում հանդիպում է ունեցել «Թուրքիայի արտահանողների խորհրդի» (TİM) նախագահ Մուստաֆա Գյուլթեփեի և TİM տնօրենների խորհրդի անդամների հետ:
Հանդիպումից հետո X-ի (Twitter) իր միկրոբլոգում արած գրառման մեջ Բոլաթը տվյալներ է հրապարակել Թուրքիայի առևտրաշրջանառության վերաբերյալ:
Բոլաթը հայտնել է, որ Թուրքիայի տնտեսության ինտեգրումները թափ են առել և եթե 2002-ին իրականացվում էր 31 մլրդ դոլարի արտահանում, ապա 2023-ին այն ավելացել է 7 անգամ՝ կազմելով 255.8 մլրդ դոլար:
«Սրան զուգահեռ, եթե 2022-ին արտահանում-ներկրում հարաբերակցությունը 69.9 տոկոս էր կազմում, 2023-ին այն, աճելով 08.8 տոկոսով, հասցել է 70.7-ի»,-ասված է եղել գրառման մեջ:
Թուրք նախարարն անդրադարձել է նաև արտաքին առևտրի դեֆիցիտին՝ նշելով, որ այն 3.2 տոկոսով նվազել է:
«Մենք շարունակելու ենք մեր արտահանումների ընտանիքի կոորդինացման աշխատանքները մեր նպատակների ուղղությամբ, որոնք են Թուրքիայի ապրանքանիշը տարածումը, շուկան, բազմատեսակավորելով, նոր շուկաներին հասնելը և միաժամանակ հասանելի շուկաներում ունեցած դիրքի ամրապնդումը»,-հավելել է Բոլաթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |