Քաղաքական15:10, 24 Հունվար 2024
«Մնում է ափսոսանք հայտնել»․ Մոսկվայում դժգոհ են Թուրքիայի որոշումից

«Թուրքիան բաց է թողնում պատմական հնարավորությունը՝ գործելու ի շահ ողջ մարդկության, այլ ոչ թե առանձին դաշինքի, ինչը ցավալի է»։
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով՝ Թուրքիայի խորհրդարանում հունվարի 23-ին քվերակության դրված Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության վերաբերյալ օրենքի նախագծի արդյունքները:
Քվեարկության արդյունքում 346 պատգամավորներից 287-ի կողմ, 55-ի դեմ և 4-ի ձեռնպահ ձայնով այն ընդունվել էր (վավերացվել):
«Մնում է ափսոսանք հայտնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի վերջնական որոշման համար։ Թուրքիայի բաց է թողել պատմական հնարավորությունը՝ գործելու ի շահ ողջ մարդկության,այլ ոչ թե միայն ի շահ մեկ դաշինքի »,- գրել է թելեգրամյան ալիքում է ռուս սենատորը։
Վերջինս, մեկնաբանելով, թե արդյոք այս որոշումը վերջնական է, թե ոչ, նա ընդգծել է․ «Ամենայն հավանականությամբ, այո, քանի որ Թուրքիայի համար Շվեդիայի՝ դաշինքին միանալու թույլտվությունը ոչ թե արտաքին այլ ներքաղաքական հարց էր»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հայտ էր ներկայացրել 2022 թվականին։ Պաշտոնական Անկարան Շվեդիայի հայտը վավերացնելու դիմաց պաշտոնական Ստոկհոլմից պահանջում էր շուրջ հարյուր քուրդ ակտիվիստների արտահանձնում, ինչպես նաև ավելի կոշտ դիրքորոշում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և վերջինիս աջակիցների հանդեպ։
Շվեդիան մի շարք աննախադեպ որոշումներ էր կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, մասնավորապես վերացրել էր Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային էր արտահանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսներից մեկին, փոխել էր ահաբեկչության մասին օրենսդրությունը։
Ի սկզբանե ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ համատեղ հայտ էին ներկայացրել Ֆինլանդիան և Շվեդիան, սակայն Թուրքիան բավարարել էր միայն Ֆինլանդիայի հայտը՝ Ստոկհոլմի առաջ դնելով մի շարք պահանջներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |