Քաղաքական12:27, 24 Հունվար 2024
Շվեդիայի արտգործնախարար. «ՆԱՏՕ-ում Թուրքիայի հետ սերտորեն կհամագործակցենք»

Շվեդիայի արգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը Թուրքիայի խորհրդարանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտի մասին օրենքի նախագծի վավերացման հետ կախված հայտարարություններ է արել:
Շվեդիայի արգործնախարարության շենքում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանին և ասել, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի հետ սերտորեն կհամագործակցենք:
«Երկար ճանապարհ էր»,- հավելել է Բիլստրյոմը:
Ասուլիսի ընթացքում շվեդ նախարարը պատասխանել է նաև թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի «ՆԱՏՕ-ին ձեր անդամակցությունը Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններին ի՞նչեր կավելացնի» հարցին:
Ի պատասխան Շվեդիայի արտգործնախարարն ասել է. «Բնական է, որ Թուրքիայի խորհրդարանի վավերացումն ավելի վաղ մեր ունեցած համաձայնություններն արժեքավոր դարձրեց: Այսուհետև ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի հետ մեր համագործակցությունը կշարունակենք իրականացնել սերտորեն»:
Հիշեցնենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հայտ էր ներկայացրել 2022 թվականին։ Պաշտոնական Անկարան Շվեդիայի հայտը վավերացնելու դիմաց պաշտոնական Ստոկհոլմից պահանջում էր շուրջ հարյուր քուրդ ակտիվիստների արտահանձնում, ինչպես նաև ավելի կոշտ դիրքորոշում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և վերջինիս աջակիցների հանդեպ։
Շվեդիան մի շարք աննախադեպ որոշումներ էր կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, մասնավորապես վերացրել էր Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային էր արտահանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսներից մեկին, փոխել էր ահաբեկչության մասին օրենսդրությունը։
Ի սկզբանե ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ համատեղ հայտ էին ներկայացրել Ֆինլանդիան և Շվեդիան, սակայն Թուրքիան բավարարել էր միայն Ֆինլանդիայի հայտը՝ Ստոկհոլմի առաջ դնելով մի շարք պահանջներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |