Միջազգային14:20, 25 Հունվար 2024
Հեղինակավոր լրտավամիջոցների անդրադարձը Էրդողան-Ռայիսի հանդիպմանը

Հունվարի 24-ին պաշտոնական այցի շրջանականերում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ էբրահիմ Ռայիսիի հանդիպումը։
Նշվում է, որ Ռայիսին մեկնել է Թուրքիա՝ Էրդողանի հետ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Գազայի վրա Իսրայելի հարձակումները, Իրաքում և Սիրիայում ընթացող զարգացումները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հարցի լուծման համար Թուրքիա-Ռուսաստան և Իրանի միջև ստեղծված Աստանայի խմբի աշխատանքները,ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը։
Ռայիսի-Էրդողան հանդիպումը հայտվել է նաև մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների՝ արաբական «Al Jazeera»-ի և ֆրանսիական «AFP»-ի էջերում։
«Al Jazeera»- ն հրապարակել է «Էրդողանն ու Ռայիսին Իսրայել-Գազա պատերազմի հարցում պայմանավորվել են ապահովել տարածաշրջանային կայունություն» վերնագրով նյութ։ Նշվում է, որ օրակարագային հարցերի թվում է եղել պատերազմը Մերձավոր Արևելքում։ Հրապարակման մեջ նշվում է, որ ոչ ոք իհարկե չի ակնկալում, որ նրանք կդադարեցնեն պատերազմը։Երկու երկրների առաջնորդների նպատակն է վերահսկել հութիներին, որոնք վտանգ են ներկայացնում Կարմիր ծովում համաշխարհային առևտրի համար։
Իսկ «AFP»-ն գրել է, որ Իրանը և Թուրքիան կենտրոնացած են Սիրիայի խնդրի վրա։ Մասնավորապես նշվում է, որ Իրանը ջանում է կազմակերպել Էրդողանի և Բաշար Ալ Ասադի հնարավոր հանդիպումը, սակայն վերջին ամիսներին Մերձավոր Արևելքում նոր պատերազմների հետ կապված այդ շփումները նվազել են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |