Քաղաքական15:09, 25 Հունվար 2024
Թուրքիան և Իրանը երկկողմ համագործակցության 10 համաձայնագիր են ստորագրել

Հունվարի 24-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացվել է «Թուրքիա-Իրան գործարար համաժողով»:
Համաժողովին մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին:
Էրդողանը համաժողովին ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է «Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության հանձնաժողովի» 8-րդ նիստին:
Այս համատեքստում Թուրքիայի նախագահը նշել է, որ Ռայիսիի հետ համապարփակ քննարկումներ են ունեցել, որին հաջորդել է նաև երկու ղեկավարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:
Էրդողանը խոսել է նաև վերջերս Իրանի Քերմանի նահանգում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ տեղի ունեցածը անվանելով ոչ միայն Իրանի ժողովրդի, այլ ամբողջ տարածաշրջանի հանգստությանը, խաղաղությանը և կայունությանը թիրախավորող գործողություն:
Թուրքիայի առաջնորդը, վերադառնալով գործարար համաժողովի օրակարգին, նշել է, որ հավատում է Թուրքիայի և Իրանի միջև տնտեսական ու առևտրային համագործակցության էլ ավելի ամրապնդմանը:
Ինչպես նաև հույս է հայտնել, որ այս ֆորմատը կխթանի երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային հարաբերություններում նոր ծրագրերին, համագործակցությաններին ու ներդրումներին:
Բացի այդ Էրդողանը նշել է, որ մտադիր են Իրանի հետ սահմանի երկայնքով նոր անցակետեր բացել:
«Իրանը մեկն է, որը բացել է դեպի Ասիա մեր երկրների դռները, իսկ Թուրքիան Իրանի դուռ բացող երկիրն է՝ դեպի Եվրոպա»,-ասել է նա:
Էրդողանը ընդգծել է նաև, որ մինչ օրս այդ պոտենցիալը տարբեր պատճառներով բավականաչափ չի օգտագործվել, սակայն իրենք մտադիր են այն զարգացնելու թե առևտրի և թե ներդրումների միջոցով:
«Հարգարժան Ռայիսիի հետ մեր ունեցած երկկողմ և միջպատվիրակային հանդիպումներում մեր համագործակցությունը շարունակելու հարցում հաստատակամ մնացինք: Այսօր տարբեր ոլորտներում 10 համաձայնագիր ստորագրեցինք»,-հավելել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Իրանը պետք է անպայմանորեն զարգացնեն երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև, որ նրանք վճռական են հասնելու երկկողմ առևտրաշրջանառության իրենց նպատակին՝ 30 մլրդ դոլարին:
Տնտեսական հարցերից զատ անդրադարձ է կատարվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին:
Այս համատեքստում Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ դիվանագիտական բոլոր հարթակներում աշխատանքներ են տարվում Գազա հումանիտար բեռների հասցման և հրադադարի հաստատմամբ տարածաշրջանում տևական խաղաղության համար:
«Ինչպես նաև Եգիպտոսի աջակցությամբ մինչ օրս հումանիտար բեռներով լի 17 ինքնաթիռ և 5 նավ ենք ուղարկել Էլ-Արիշի օդանավակայան»,-եզրափակել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |