Քաղաքական12:21, 26 Հունվար 2024
Հուլուսի Աքար. «Թուրքիայի հզորացումը նշանակում է ՆԱՏՕ-ի հզորացում»
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Թուրքիայի օրակարգային հարցերին:
Աքարը նախ խոսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման և մոդերնիզացման մասին:
«Թուրքիայի հզորացումը, F-16-երի, նավատորմերի արդիականացումը ոչ միայն Թուրքիայի, այլ միաժամանակ ՆԱՏՕ-ի ուժն է: Այս ծրագիրը բացատրվում է որպես ոչ միայն Թուրքիա-ԱՄՆ, այլ նաև ՆԱՏՕ-ի խնդիր: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա օրերին այս գործը դրական հանգուցալուծում կունենա»:
Բացի F-16-երից, խոսել է նաև եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռք բերման մասին, նշելով, որ այդ հարցում ևս խնդիրներ կան, սակայն ոչ անլուծելի:
«Որպես Թուրքիա մենք ասում ենք. «Ցանկանում ենք գնել F-16 և F-35, սակայն դուք միակը չեք»: Այս հարցը լինում է թող լինի, եթե չլինի էլ, շատ ընտրություն կա: Դրանցից մեկն էլ Eurofighter-ն է: Իտալիան և Մեծ Բրիտանիան ասում են. «այո», Գերմանիան մի շարք վերապահումներ ունի, սակայն չլուծվող բաներ չեն»:
Ապա հավելել է, որ կործանիչների ձեռքբերումներն այսօր Թուրքիայի ԶՈՒ-ի արդյունավետության և զսպողականության տեսանկյունից ավելի կարևոր են, քան երբևէ:
Աքարը, ամփոփելով կործանիչների թեման, անդրադարձ է կատարել նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցին:
«Մեր ակնկալիքն այն է, որ հուշագրում ստանձնած պարտավորություններն ի կատար ածվեն: Շվեդիան էլ այս հարցում լուրջ նախաձեռնություններով հանդես եկավ: Պարտավորություններում գրանցած առաջընթացի արդյունքում մենք հասանք այս կետին»,-ասել է նա:
Նման կերպ Աքարը փաստացիորեն Թուրքիայի խորհրդարանի կողմից Շվեդիայի անդամակցության օրենքի նախագծի վավերացումը բացատրել է առաջ քաշված պայմանների կյանքի կոչմամբ:
Հիշեցնենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հայտ էր ներկայացրել 2022 թվականին։ Պաշտոնական Անկարան Շվեդիայի հայտը վավերացնելու դիմաց պաշտոնական Ստոկհոլմից պահանջում էր շուրջ հարյուր քուրդ ակտիվիստների արտահանձնում, ինչպես նաև ավելի կոշտ դիրքորոշում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և վերջինիս աջակիցների հանդեպ։
Շվեդիան մի շարք աննախադեպ որոշումներ էր կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, մասնավորապես վերացրել էր Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային էր արտահանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսներից մեկին, փոխել էր ահաբեկչության մասին օրենսդրությունը։
Ի սկզբանե ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ համատեղ հայտ էին ներկայացրել Ֆինլանդիան և Շվեդիան, սակայն Թուրքիան բավարարել էր միայն Ֆինլանդիայի հայտը՝ Ստոկհոլմի առաջ դնելով մի շարք պահանջներ։
Հունվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոանը ստորագրել է դաշինքին Շվեդիայի անդմակցության մասին օրենքի նախագիծը, ինչի արդյունքում էլ Թուրքիան վերջնականորեն հաստատել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հայտը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել Մերձավոր արևելքում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները:
Հայկո Բաղդատը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին և Սիրիայի քրդերի ճակատագրին։
Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչության և Արգենտինայի ավիացիոն վարչության միջև փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայկո Բաղդատը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին և Սիրիայի քրդերի ճակատագրին։
Թուրքիային հաջորդում է Իսրայելը՝ 18.8 մլրդ դոլարի F-15 կործանիչների գնումներով։
Ըստ Pentapostagma-ի՝ Թուրքիան ուժեղ նավատրոմ է կառուցում, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը Միջերկրական, Էգեյան և Սև ծովերում։
Այս քայլը համընկել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման հետ, ինչը ստիպել է եվրոպական երկրներին փնտրել գազի նոր աղբյուրներ։
Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |