Քաղաքական16:56, 29 Հունվար 2024
Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու։ Թուրքական պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Լրագրողների հետ զրույցում Աքարն անդրադարձել է նաև նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։
Աքարը, նշելով, որ Հայաստանը պետք է պահ առաջ սեղմի Ադրբեջանի մեկնած «խաղաղության ձեռքը», ասել է․ «Որոշ երկրներ ինչ-որ կերպ Հայաստանին ցանկանում են պրոքսի-պետության զգեստ հագցնել։ Եթե Հայաստանն այս սխալ ճանապարհը մտնի, ինչպես 44-օրյա պատերազմում, շատ լուրջ վնաս կկրի, գին կվճարի։ Դա չպետք է թույլ տալ։ Մեզ համար առանցքայինը խաղաղությունն է, հանգստությունը և Կովկասի ապագան»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |