Քաղաքական17:04, 30 Հունվար 2024
Ռուսաստանը Թուրքիային հիշեցրել է, որ թուրքական զորքը պիտի դուրս գա Սիրիայից
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ռուսական TASS լրատվամիջողի հետ զրույցում խոսել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Սիրիայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի ներկայության մասին։
Մասնավորապես, ռուս պաշտոնյան անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի ու վերջիններիս կողմից աջակցություն վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների փաստացի օկուպացման տակ գտնվող տարածքներին։ Ինչպես հայտնի է դրանք փաստացի թուրքական օկուպացման տակ են հայտնվել պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացված մի քանի խոշոր ռազմական գործողություններից հետո։
«Անցած տարեվերջից սկսած՝ աշնանը, այս գործընթացը որոշ չափով կանգ է առել, առաջին հերթին այն պատճառով, որ սիրիական կողմը անհրաժեշտ է համարել թուրքական կողմից երաշխիքներ ստանալ, որ ռազմական կոնտինգենտը, որն այժմ անօրինական կերպով գտնվում է Սիրիայում, հեռանկարում դուրս կբերվի»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Անկարան այժմ չի համաձայնում զորքերը դուրս բերել Սիրիայից, բայց Լավրենտևի դիտարկմամբ, մասնավորապես նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենք մտադիր չեն մնալ Սիրիայի տարածքում և վաղ թե ուշ, երբ կստեղծվեն որոշակի համապատասխան պայմաններ, թուրքական զորախումբը դուրս կբերվի։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը Ռուսաստանի Դաշնության առաջնահերություններից է։
Լավրենտևը նաև նշել է, որ անցյած տարի ակտիվ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ
«Սկզբում կար եռակողմ ձևաչափն է , հետո քառակողմ ձևաչափ։ Հանդիպումներ անցկացվեցին պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև, հետո հանդիպումներ եղան արտգործ նախարարների և փոխնախարարների մակարդակով»,- հավելել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |