Ռազմական17:00, 30 Հունվար 2024
Հունական թերթ. «Թուրքիային F-16-եր վաճառելու համար նախապայման է դրվել»
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում նախապայման է առաջ քաշվել:
Ըստ այդմ՝ դրանք չպետք է կիրառվեն հունական կղզիների վրայով թռիչներ իրականացնելու համար, այլ պետք է ծառայեն միայն Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նպատակներին:
Նշվում է, որ այդ նախապայմանը առաջ է քաշվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և սենատի 4 կոմիտեի կողմից՝ կառավարությանն ուղարկված գաղտնի նամակում:
Նամակի բովանդակության համաձայն, եթե այդ նախապայմանը չընդունվի, խնդիրը կմնա չլուծված, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը խնդիրը լուծելու համար կպարտավորվի հանդես գալ նախաձեռնությամբ:
Հունական թերթը նման տեղեկություն հրապարակել է՝ հիմնվելով իր դիվանագիտական աղբյուրների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |