Քաղաքական12:36, 05 Փետրվար 2024
ԵՄ-ն մտադիր է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ

Բելգիայի մայրաքաղաք Բյուսելում տեղի է ունեցել Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում: Հանդիպման օրակարգում է եղել նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հարցը:
Հանդիպման ավարտին համատեղ մամուլի ասուլիս են տվել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը և Բելգիայի արտգործնախարար Հադջա Լահբիբը:
Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ բոլոր երկրների հետ մտադիր են խորացնել առկա հարաբերությունները:
«Բոլոր անդամ երկրների, այդ թվում Թուրքիայի հետ, սերտ հարաբերություններ հաստատելու հարցում միակարծիք ենք»։
Բորելը նաև ընդգծել է, որ բախումներից խուսափելու և համագործակցությունը խորացնելու համար պետք է ուշադրություն դարձվի Կիպրոսի խնդրին և այդ հարցում Թուրքիայի հետ շփման մեջ լինելուն:
«Մենք պետք է ավելի խորացնենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, պետք է երկուստեք շահավետ ոլորտներում աշխատենք և խուսափենք մեզ միմյանցից հեռվացնող խնդիրներից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |