Քաղաքական14:00, 05 Փետրվար 2024
Ֆիդան. «Կիպրոսի հարցը Թուրքիայի և Հունաստանի միջև առկա կարևորագույն խնդիրներից է»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Ahaber» հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի օրակարգային հարցերին: Այդ համատեքստում նա անդրադարձել է Թուրքիա-Հունաստան հարաբերություններին՝ նշելով, որ Կիպրոսի հարցը երկու երկրների միջև առկա կարևորագույն հարցերից մեկն է:
«Մենք պատմությունից ժառանգած խնդիրներ ունենք Էգեյան ծովում: Դա չի պատկանում սերունդներին, դա հարցերի մի մասն է, որոնք մենք ենք ստանձնել լուծելու»,- հավելել է նա:
Բացի այդ թուրք նախարարն ընդգծել է, որ դրա լուծման նպատակով ավելի շատ դիվանագիտական քայլեր են ձեռնարկվում:
Ֆիդանը նաև նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների խորացման նպատակով պատասխանատու անձանց մակարդակով քննարկումներ են իրականացվում առկա խնդիրները հատկանշելու և լուծելու ուղղությամբ:
«Մենք, որպես արտաքին գործերի նախարարություն, փորձում ենք երկու առաջնորդի տեսլականով և աջակցությամբ առաջ մղել դրական օրակարգը»-,եզրափակել է Ֆիդանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |