Քաղաքական12:10, 05 Փետրվար 2024
Թուրքիայում սպասում են ԱՄՆ կոնգրեսի որոշմանը F-16 կործանիչների առնչությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս ունի, որ ԱՄՆ կոնգրեսը նախագահ Ջո Բայդենի համապատասխան նամակից հետո կսկսի Անկարային F-16 կործանիչներ վաճառելու գործարքի վավերացումը։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան այս համատեքստում կատարել է իր պարտավորությունները, մասնավորապես վավերացրել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
«Փաստաթղթերը կոնգրես ներկայացնելուց հետո երկշաբաթյա սպասման ժամկետ կա: Ուստի վստահ եմ, որ երկու շաբաթ անց, այսինքն մինչև հաջորդ շաբաթ օրը, գործընթացը կավարտվի»:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ ԱՄՆ-ն Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն օգտագործել է որպես պատրվակ Թուրքիային F-35 գերժամանակակից կործանիչների արտադրման ծրագրից դուրս թողնելու համար։
Հիշեցնենք, որ երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ ծրագրից, որին մասնակցում են մոտ մեկ տասնյակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:
Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել էր Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև իր ունեցած 80 միավոր F-16 կործանիչներն արդիականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |