Հասարակական13:45, 06 Փետրվար 2024
Զինված հարձակում Ստամբուլում (տեսանյութ)

Փետրվարի 6-ին Ստամբուլի Չաղլայան թաղամասում գտնվող դատարանի շենքի մոտ տեղակայված ոստիկանական անցակետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Հարձակման հետևանքով մահացել է 1 անձ, վիրավորվել 6-ը՝ այդ թվում երեք ոստիկան:
Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան: Ըստ նրա՝ հարձակում իրականացնողները եղել են ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամներ։ Այս կուսակցությունը պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց։
Նախարարը նշել է, որ հարձակումն իրականացվել է երկու անձի կողմից, որոնցից մեկը եղել է կին, իսկ մյուսը՝ տղամարդ: Նրանք սպանվել են կանխիչ գործողությունների ընթացքում։
Հիվանդները հոսպիտալացվել են: Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ: Այս պահի դրությամբ տեղում իրականացվում է անվտանգության ուժեղացված ծառայություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շատ նահանգներում՝ Ստամբուլից մինչև Մարդին ու Հաթայ, դարեր շարունակ գոյակցում են էզանը, հազանն ու զանգը։

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորմանը և երկրում բողոքի ցույցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |