Քաղաքական11:50, 06 Փետրվար 2024
Դենդիաս. «Հունաստանը պատճառ չունի Թուրքիայի պես հարվածային ԱԹՍ-ներ չարտադրելու համար»

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը մասնակցել է Հունաստանի Լարիսա քաղաքում «Նոր ժողովրդավարություն» կուսակցության երիտասարդական թևի կողմից կազմակերպված միջոցառմանը:
Միջոցառմանն ունեցած ելույթում նա անդրադարձել է Հունաստանի և Թուրքիայի միջև առկա սպառազինությունների մրցավազքին:
Նա ընդգծել է, որ Հունաստանը պետք է սկսի արտադրել սեփական հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), ապա հավելել.
«Հունաստանը ոչ մի պատճառ չունի Թուրքիայի հարվածային ԱԹՍ-ների արդատրությանը զուգահեռ՝ նույն բանը չանելու համար»:
Թուրքական մեդիայում հույն նախարարի նման խոսքերից հետո շրջանառվում է խոսույթ, որի համաձայն՝ Դենդիասը, չնայած սկսված Թուրքիա-Հունաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին, շարունակում է մնալ այն անձանցից մեկը, ով «հեռավորություն» է պահում Անկարայից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |