Իրավական12:37, 07 Փետրվար 2024
Յերլիքայա. «Ստամբուլում տեղի ունեցած հարձակումից հետո ձերբակալվել է 40 անձ»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ է ներկայացրել Ստամբուլի դատարանի մոտ տեղի ունեցած զինված հարձակումից հետո ձեռնարկված քայլերի մասին:
Նա նշել է, որ արդեն իսկ իրականացվել են գործողություններ 25 հասցեում, որոնց հետևանքով ձերբակալվել է 40 անձ:
Տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը:
Շահինը հայտնել է, որ տեղի ունեցածը լուսաբանելն արգելելու մասին որոշում է կայացվել:
Զինված հարձակումը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Ստամբուլի Չաղլայան թաղամասում գտնվող դատարանի մոտ տեղակայված ոստիկանական անցակետի վրա:
Նախնական տեղեկություններով՝ նշվում էր երկու անձի մասնակցությամբ իրականացված հարձակման մասին, որոնցից մեկը եղել էր տղամարդ, իսկ մյուսը՝ կին:
Ավելի ուշ Յերլիքայան հայտնել էր, որ զինված հարձակման ետևում կանգած է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամները:
Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով սպանվել է 1 քաղաքացի, վիրավորվել՝ 6-ը, որից 3-ը եղել է ոստիկան: Հարձակում իրականացնողները մահացել են տեղում՝ ոստիկանների կողմից ձեռնարկված կանխիչ գործողությունների արդյունքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |