Քաղաքական15:07, 07 Փետրվար 2024
Վրացի գեներալ. «Թուրքիան մեզ կարևոր աջակցություն է ցուցաբերում»

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Թեմուր Մգեբրիշվիլին հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը:
Մգեբրիշվիլին անդրադարձել է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայի 11 նահանգում տեղի ունեցած երկրաշարժին՝ նշելով Վրաստանի արագ արձագանքման մասին:
«Իրապես մի քանի ժամ անց 60 հոգուց կազմված մեր առաջին ջոկատը հատեց Թուրքիայի սահմանը»:
Ապա նաև խոսելով Թուրքիայի հետ որոնողափրկարարական աշխատանքներում մասնագիտանալու նպատակով իրականացվող սերտ համագործակցության մասին, վրացի գեներալն ասել է.
«Թե սարքավորումների կարիքների և թե կրթելու տեսանկյունից Թուրքիան մեզ կարևոր աջակցություն է ցուցաբերում»:
Նա նաև հիշեցրել է Վրաստանում բռնկված հրդեհների ժամանակ Թուրքիայի կողմից որպես օգնություն ուղարկված հատուկ ինքնաթիռները:
«Միանշանակ այնպիսի բնական աղետների պարագայում, ինչպիսիք են 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետն ու անտառային հրդեհները, փոխադարձ համագործակցությունը և արագ օգնության տրամադրումը մեծ կարևորություն ունի: Այս ոլորտում ամեն բան սահմանված է երկու հարևան պետությունների՝ Թուրքիայի և Վրաստանի միջև առկա ռազմավարական համագործակցության համաձայն»,- ամփոփել է վրացի պաշտոնյան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |