Ռազմական18:11, 08 Փետրվար 2024
F-16 կործանիչների արդիականացման համար Թուրքիան պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ

Թուրքիան F-16 կործանիչների համար նախատեսված արդիականացման համար ամերիկյան «Northrop Grumman» ընկերության հետ պայմանագիր է կնքել։ Այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Ջեյմս Քոնրոյը և նշել, որ դա լինելու է ընկերության առաջին խոշոր արտասահմանյան ռազմական վաճառքը։
Նշվում է, որ պայմանագրի շրջանակներում F-16-ը կարդիականացվեն ընկերության էլեկտրոնային պատերազմի վերջին փաթեթով։ Քոնրոյի նշմամբ՝ F-16 ռազմական ինքնաթիռների արդիականացման համար Թուրքիա կառաքվեն 150-ից ավելի համակարգեր։
Նշվում է, որ «IWEWS» համակարգը ժամանակակից ռադիոհաճախականություններ կիրառելով՝ թույլ է տալիս դիմակայել սպառնալիքներին և հնարավարություն տալ ավելի առաջադեմ սենսորներով հայտնաբերել և ոչնչացնել վտանգի աղբյուրը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ օդուժը ևս կիրառում է նույն IWEWS համակարգը։
Հիշեցնենք, որ երբ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչի պատճառով Թուրքիան հեռացվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, որին մասնակցում են մոտ մեկ տասնյակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:
Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել էր Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև իր ունեցած 80 միավոր F-16 կործանիչներն արդիականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |