Ռազմական16:58, 09 Փետրվար 2024
Թուրքական հարվածային «Akıncı» ԱԹՍ-ներն արդեն Ադրբեջանում են

Ադրբեջանի սպառազինությունը համալրվել է թուրքական «Akıncı» տեսակի նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել։ Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, հրապարակել են տեսանյութ, որտեղ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը Իլհամ Ալիևին ծանոթացնում են նշյալ ԱԹՍ-ների հետ։
Ալիևը ԱԹՍ-ների թռիչքին հետևելուց հետո գնացել է կառավարման կենտրոն։
Թուրքական կայքերը չեն մանրամասնում, թե երբ են ԱԹՍ-ները մատակարարվել Ադրբեջանին։
20 մետր թևերի բացվածք ունեցող «Akıncı» ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության համակարգով, արբանյակային հաղորդակցության համակարգերով, օդ-օդ ռադարներով, խոչընդոտները հայտնաբերող ռադարներով:
ԱԹՍ-ն համալրված ենէ թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, KGK-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A), որոնց թվում են թևավոր և օդ-օդ հրթիռներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |