Քաղաքական14:08, 09 Փետրվար 2024
Թուրքիան ու Սոմալին ստորագրել են ռազմական ոլորտում համակագործակցության համաձայնագիր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում հանդիպել է Սոմալի պաշտպանության նախարար Աբդուլքադիր Մուհամեդ Նուրի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։
Հանդիպման արդյունքներով երկու երկրների միջև կնքվել է պաշտպանության ու տնտեսության ոլորտներին առնչող համաձայնագիր։
«Այսօր մեր ստորագրած համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև ռազմաֆինանսական համագործակցություն: Մենք հավատում ենք, որ այս համաձայնագիրը մեծ ներդրում կունենա Սոմալիի համար», - նշել է Նուրը մամուլի ասուլիսի ժամանակ։
Իր հերթին Գյուլերն ընդգծել է, որ Սոմալին Թուրքիայի համար Աֆրիկայում ամենակարևոր գործըկերներից է։ Այս համատեքստում Անկարան շեշտել է Սոմալիի տարածքային ամբողջականության պահպանումը։
Նշենք, որ Թուրքիան Սոմալիում ունի ռազմաբազա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |