Միջազգային17:44, 12 Փետրվար 2024
Թուրքիայն կապ է հաստատել Իսրայելի հետ՝ ՄԱԿ-ի օգնությունը Պաղեստին հասցնելու համար

Դիվանագիտական աղբյուրների նշմամբ՝ Իսրայելն արգելափակել է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) կազմակերպած աջակցության առաքումը Պաղեստին։ Գործակալության նախագահ Ֆիլիպ Լազարինին այս առնչությամբ նշել է, որ գործակալության նկատմամբ կա թշնամական վերաբերմունք։
Նշվում է, որ Թուրքիան տարեկան 26 տոննա պարենային օգնություն է տրամադրում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը։
Այս նպատակով UNRWA-ին նվիրաբերվել է 1100 պարկ ալյուր և այլ սննդամթերք։ UNRWA-ի և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նվիրաբերված սննդամթերքը տեղափոխվել է Աշդոտ նավահանգիստ, որտեղ մի մասն անցել է, իսկ մնացած մասը դեռ թույլ չի տրվել անցկացնել։ Այդ պատճառով էլ Թուրքիայի իշխանությունները կապ են հաստատել իսրայելցի պաշտոնյաների հետ, որպեսզի այդ օգնությունը հասնի պաղեստինցիներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |