Հասարակական16:49, 12 Փետրվար 2024
Թուրքիայում յուրաքանչյուր 4 մարդուց 1-ը գործազուրկ է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023-ի դեկտեմբերի աշխատուժի վիճակագրությունը։ Ըստ հրապարակված տվյալների` 15 տարեկան և բարձր տարիքի գործազուրկների թիվը 2022-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 12․000-ով` կազմելով 3 մլն 98․000։
Նշվում է, որ գործազուրկների մակարդակը նվազել է 0․1%-ով` հասնելով 8․8%։
Ըստ հրապարակված տվյալների` գործազրկության մակարդակը տղամարդկանց մոտ գնահատվել է 7․1%, իսկ կանանց մոտ՝ 12%։
Զբաղվածության ցուցանիշը 2023-ի նախորդ տարվա համեմատ աճել է 399․000-ով՝ հասնելով 32 մլն 56․000-ի, իսկ զբաղվածության մակարդակը աճել է 0․6%-ով `հասնելով 48․8%-ի։ Այս ցուցանիշը տղամարդկանց մոտ կազմել է 66․1%, իսկ կանանց մոտ՝ 31․9%։
Նշվում է, որ աշխատուժը 2022-ի համեմատ աճել է 387․000-ով և կազմել է 35 մլն 154․000, իսկ զբաղվածության մակարդակը 0․5%-ով ավելացել է ու դարձել 53․5%։ Աշխատուժի մասնակցության մակարդակը տղամարդկանց մոտ կազմել է 71․1%, իսկ կանանց մոտ 36․3%։
15-24 տարեկանների խմբում 2022-ի համեմատ անգործության մակարդակը նվազել է 0․8%-ով և կազմել 15․5%։ Այս տարիքային խմբում անգործության մակարդակը կանանց շրջանում կազմել է 22․8%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 11․5%։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ ՀԹԿՀ-ի փոխվարչապետի՝ տաքսի ուղղաթիռի ծառայությունն իրականացվում է երկու երկրների միջև փոխադրումները հեշտացնելու համար։

Աշխատաժողովի նպատակն է ամրապնդել թուրքալեզու պետությունների հասարակական կառույցների փոխգործակցությունը։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը և նշել, որ այդ որոշումը չափազանց կարևոր է անպարկեշտ տեսանյութերի տարածման ռիսկերը նվազեցնելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |