Քաղաքական15:29, 12 Փետրվար 2024
Մոսկվայում մեկնաբանել են Կիևի մերձակայքում բայրաքթարների գործարան հիմնելու Թուրքիայի ծրագիրը

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակայքում մեկնարկել է թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարանի շինարարությունը։ Այդ մասին տեղեկացրել էր թուրքական «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
Կիևի մերձակայքում նշյալ գործարանի հիմնման ծրագրերը մեկնաբանել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիկը ռուսական «Лентой.ру»-ի հետ զրույցում։
«Այս գործարանի կառուցումը որևէ կերպ չի ազդի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Երկու տարի առաջ Կիևի ռեժիմին մատակարարվող բայրաքթարների թիվը զգալի էր։ Այսօր մենք չենք տեսնում դրանց ակտիվ կիրառումն առաջնագծում։ Մեզ համար Ուկրաինայի տարածքում օրինական թիրախ է ռազմական տեխնիկայի ցանկացած արտադրություն։ Չեմ կարծում, որ այս գործարանը կամ բայրաքթարի արտադրությունը լրջորեն կանդրադառնա ռազմական գործողությունների ընթացքի վրա»,- նշել է Բելիկը։
Տեղեկացնենք, որ Հալուք Բայրաքթարի խոսքով՝ գործարանի շինարարությունն ընթացքի մեջ է, առաջին անօդաչուները կթողարկվեն արդեն 2025 թվականին։ Բայրաքթարն ասել է, որ գործարանի շինարարության նպատակով իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը հասնում է 95 մլն դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |