Քաղաքական15:43, 14 Փետրվար 2024
Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ մենկնել է Եգիպտոս
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ կատարած այցից հետո մեկնել է Եգիպտոս։ Նշվում է, որ 12 տարի անց սա Էրդողանի առաջին այցն է Եգիպտոս։ Կահիրե կատարած նրա այցը պայմանավորված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմամբ, որը երկար դադարից հետո վերականգնվել է Կատարում ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, երբ նախագահները իրար ողջունեցին ձեռքսեղմումով։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սկիզբ էր առել 2013-ի ամռանը Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին քաղաքական իշխանությունից հեռացնելու հարցում Թուրքիայի դիրքորոշման և այդ երկրի ներքին գործերին միջամտելու Անկարայի քաղաքականության պատճառով: Դրան հաջորդել էր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումն ու դեսպանների հետկանչը։
Կահիրեում Թուրքիայի նախագահը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Նախագահների երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո Էրդողանը և Սիսին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
2018-ից ի վեր պաշտոնավարող Հալդենվանգն իր պաշտոնը թողնելու է կենսաթոշակի գնալու պատճառով։
Համաձայնագրի իրագործման հանձնարարությունը տրվել է Թուրքիայի եւ Պաղեստինի ներքին գործերի նախարարություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Համաձայնագրի իրագործման հանձնարարությունը տրվել է Թուրքիայի եւ Պաղեստինի ներքին գործերի նախարարություններին։
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Ռազմական այդ գործարքը կարժենա 86.4 մլն եվրո։ Թուրքիայից նաև մասնագետներ կուղարկվեն Խորվաթիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |