Քաղաքական12:01, 15 Փետրվար 2024
Թուրքիան ու Եգիպտոսը 12 տարի անց փորձում են կարգավորել հարաբերությունները

Փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով Եգիպտոս մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ:
Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Կահիրեում, որտեղ նրանք քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, Թուրքիայի ու Եգիպտոսի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ իրավիճակը Լիբանանում եւ Սիրիայում։
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն, որը նախատեսում է խորացնել երկրների համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում տարածաշրջանի անվտանգության պահպանման, տնտեսության, էներգետիկայի,պաշտպանական արդյունաբերության, ահաբեկչության դեմ պայքարի, բարձր տեխնոլոգիաների մշակման, տեղեկատվության, հաղորդակցության և մի շարք այլ հարցերում։
Եգիպտոսի ու Թուրքիայի միջև կկայանա Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ, որը կգլխավորեն նախագահները։ Նիստերը կանցկացվեն երկու տարին մեկ։
Գործընթացի իրականացման համար Թուրքիայի ու Եգիպտոսի արտգործնախարարները, և ոլորտին առնչվող պաշտոնյաները համապատասխան հանձնարարականներ են ստացել։
Հիշեցնենք, որ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները սրված են 2013 թվականից ի վեր, երբ Եգիպտոսի ներկայիս նախագահ, այն ժամանակ՝ զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին տապալեց երկրի առաջնորդ Մուհամեդ Մուրսիին, ում աջակցում էր Թուրքիան։ Սկիզբ առած լարվածության արդյունքում 2013-ի աշնանը պաշտոնական Կահիրեն երկրից արտաքսել էր Թուրքիայի դեսպանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |