Քաղաքական15:03, 15 Փետրվար 2024
ԱՄՆ դեսպան. «Թուրքիան մեզ համար ավելին է, քան ՆԱՏՕ-ն»

ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը գնահատել է Թուրքիայի հետ հարաբերությունները՝ ասելով «նրանք մեզ պետք են»։ ուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հոդված է գրել այն մասին, թե Անկարայի հետ լավ հարաբերությունները որքանով են բխում Վաշինգտոնի շահերից։
Ֆլեյքն ընդգծել է Թուրքիայի հետ մերձենալու անհրաժեշտությունը՝ նշելով F-16 կործանիչներ վաճառելու» որոշման կարևորությունը։ Հիշեցրել է, որ թուրքական մարտական ավիացիայի զարգացումը բխում է ՆԱՏՕ-ի շահերից։
Ամերիկացի դիվանագետը, օգտագործելով «Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները գերազանցում են ՆԱՏՕ-ի շրջանակը» արտահայտությունը, ընդգծել է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան, Մոնտրոյի կոնվենցիայի շրջանակներում փակելով Բոսֆորի նեղուցը, Սև ծովից դուրս է մղում Մոսկվայի ռազմանավերը։
Ջեֆ Ֆլեյքը նաև հիշեցրել է Թուրքիայի հաջող բանակցությունները «Հացահատիկի միջանցքի» շուրջ՝ նշելով, որ «Թուրքիան կարող է մեր հակառակորդների հետ շփվել այնպիսի վայրերում և այնպիսի ձևերով, որոնք մենք չենք կարող»։
Ֆլեյքը նշել է, որ Թուրքիան իրեն ի ցույց է դրել որպես այլընտրանք Չինաստանին։ Ըստ դեսպանի՝ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի անվտանգության, հզորության և բարգավաճման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |