Ռազմական17:15, 15 Փետրվար 2024
Թուրքիան կարտադրի արհեստական բանականությամբ 6-րդ սերնդի ռազմական ինքնաթիռներ
Թուրքիայի ռազմական արդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը հայտնել է, որ սկսվել են 6-րդ սերնդի կործանիչների արտադրության նախագծման աշխատանքները։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Շուտով կթռչենք 5-րդ սերնդի «KAAN» կործանիչով։ Սերիական արտադրությունը կսկվի 2028-ից։ Բացի այդ այժմ սկսել էլ ենք աշխատել արհեստական բանականությամբ համալրված 6-րդ սերնդի կործանիչների վրա»։
Նշվում է, որ այդ կործանիչների արտադրությունը նախատեսվում է սկսկել 2035-ին։ 6-րդ սերնդի կործանիչների ամենակարևոր հատկանիշն այն է, որ դրանք կլինեն անօդաչու ինքնաթիռներ և կաշխատեն արհեստական բանականությամբ։ Իսկ 5-րդ սերնդի ինքնաթիռների հնարավորությունների համեմատ կլինեն ավելի կատարելագործված։
Ավելի վաղ՝ 2023-ի մայիսին, Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել էր․ «Հիմա գերմանացիները, ֆրանսիացիները և բրիտանացիները փորձում են ստեղծել 6-րդ սերնդի ինքնաթիռ։ Մենք դա ավելի շուտ կանենք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |